• Մայիսյանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին
  • 1966 թվականին շահագործման հանձնվեց երկհարկանի դպրոցը
  • SDC186131966 թվականին ութամյա դպրոցը վերածվեց տասնամյա միջնակարգ դպրոցի
  • 2000-2014 թվականներին Մայիսյանի միջնակարգ դպրոցում իրականացվել է 14 միջազգային և հանրապետական կրթական ծրագիր
  • 2010 թվականին Մայիսյանի միջնակարգ դպրոցը ճանաչվել է լավագույնը, մարզի 123 դպրոցների շարքում
  • 2000-2014 թվականներին դպրոցում իրականացվել է 14 միջազգային և հանրապետական կրթական ծրագիր
  • 2011 թվականից դպրոցում գործում է նախակրթարանը
  • 2010 թվականին Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցը ճանաչվել է լավագույնը, մարզի 123 դպրոցների շարքում
image carousel by WOWSlider.com v7.0
pic

Փրոջեքթ Հարմոնի

pic

Առողջ սերունդ առողջ ապրելակերպ

pic

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

pic

Ագրոգիտասփյուռ

pic

Արմավիրի զարգացման կենտրոն

pic

Հարավկովկասյան աշակերտական խորհուրդ

pic

Համաշխարհային պարենի ծրագիր

pic

Պատանեկան նվաճումներ

pic

Զանգ

pic

Փրկենք երեխաներին

nkar

Դպրոցների բարելավման ծրագիր

Հայ Ծառատունկ

Pic

Հեյֆեր փրոջեքթ ինտերնեյշնլ

Մայիսյան գյուղի տարածքում առաջին բնակիչները հաստատվել են անցած դարի 20-ական թվականների վերջերին: Սակայն գյուղը` որպես վարչական միավոր, հիմնադրվել է
1932 թվականին: 1932 թվականին էլ Մայիսյանում կազմակերպվում է երեխաների ուսուցման գործը: Բարաքային պայմաններում առաջին անգամ սկսում է գործել քառամյա դպրոցը, երկհերթ ուսուցմամբ:Այդ տարիներին գյուղում կազմակերպվում է նաև գյուղաբնակ գերմանացի ընտանիքների երեխաների ուսուցում: Դպրոցում բացվում է գերմանական դասարան, որը ղեկավարում էր գերմանացի ուսուցիչ Ալեքսեյ Լանգլիֆը: Քառամյա դպրոցը 30-ական թվականների վերջերին վերածվում է 7-ամյա դպրոցի, իսկ 1940 թվականից դասերը սկսեցին անցկացվել նորակառույց քարաշեն դպրոցում: Մայիսյանի դպրոցի առաջին տնօրեն է եղել Սամվել Ղամբարյանը, առաջին ուսուցիչներից են Խաչատուր Ոսկանյանը, Գուրգեն Ավչյանը, Արտավազդ Զերոյանը, Զավեն Նազարյանը: 1962 թվականին դպրոցը անցնում է 8-ամյա կրթական ծրագրի: Տարեցտարի մեծանում էր գյուղը, ավելանում էր սովորողների թիվը և զգացվում էր նոր, բարեկարգ ու ժամանակակից դպրոցի անհրաժեշտությունը: 1966 թվականի սեպտեմբերի 1-ին գյուղի աշակերտները ուսումնական տարին սկսեցին նոր ու հարմարավետ երկհարկանի դպրոցում: 1966 թվականին 8-ամյա դպրոցը վերածվեց 10-ամյա միջնակարգ դպրոցի: 1968 թվականի մայիսին Մայիսյանի միջնակարգ դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները: 70-80 –ական թվականներին գյուղում գործել է նաև երեկոյան դպրոցը: 2000-2012 թվականներին դպրոցում հանրապետական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականավել է 12 կրթական ծրագիր: Դպրոցն համագործակցում է Project Harmony, Save the Children, Oxfam, Heifer միջազգային կազմակերպությունների հետ: